Ահա, թե ինչու են PayPal-ի հիմնադիրներին անվանում համացանցի մաֆիոզներ

Պատահական չէ, որ PayPal-ի հիմնադիր թիմին անվանում են մաֆիա: Սակայն ոչ այն պատճառով, որ նրանք հանցագործներ են, այլ նրա համար, որ նրանց անվան հետ կապված են աշխարհի ամենամեծ ՏՏ ընկերությունների անունները:

Պիտեր Թիել, Էլոն Մասկ և Ռեյդ Հոֆման անուններն ընդհանրություն ունեն. նրանք բոլորը եղել են վճարման ընկերության համահիմնադիրները 1998թ.-ից, սակայն սա «մաֆիոզների» ամբողջական ցանկը չէ: Նրանց ընդհանուր թիվը 19 է, ու նրանցից յուրաքանչյուրը այս կամ այն կերպով կապ է ունեցել հայտնի ՏՏ-ընկերությունների հիմնման կամ զարգացման հետ, ինչպիսիք են YouTube-ը, Linkedin-ը և Yelp-ը: Ամբողջ ցանցն ու կապերը դիտելու համար այցելեք այստեղ:

Capture

Վերջերս նրանցից շատերը սկսել էին քաղաքական քարոզարշավ FWD.US անվամբ և լոբբիստական գործունեություն էին ծավալում՝ միգրացիոն բարեփոխումներ կատարելու, կրթության ոլորտը զարգացնելու ուղղությամբ:

Աղբյուրը՝ Ventures of the PayPal Mafia