Գարնան առաջին օրվա առթիվ զեղչված (և նույնիսկ անվճար) հավելվածներ Google Play-ում

Aqualert (2.2 դոլարանվճար )

Մենք բոլորս գիտենք օրգանիզմի համար ջրի կարևորության մասին: Այն ազդում է օրգանիզմի արտադրողականության, առողջության և շատ այլ բաների վրա: Aqualert-ի շնորհիվ Դուք միշտ կհիշեք ժամանակին ջուր խմելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև կստանաք տեղեկատվություն, խորհուրդներ ջուր օգտագործելու մասին և կտեսնեք Ձեր գրանցած հաջողությունները:

Fast Burst Camera (3.6 դոլար → 0.89 դոլար)

Այս հավելվածի շնորհիվ Դուք կունենաք շատ արագ աշխատող տեսախցիկ, որը թույլ կտա հեշտությամբ նկարահանել շարժվող առարկաները: Այն կարող է նկարահանել վայրկյանում մինչև 30 լուսանկար, ինչպես նաև ունի մի քանի այլ օգտակար հնարավորություններ:

Abyss: Wraiths of Eden (4.55 դոլար → 1 դոլար)

Շատ հետաքրքիր խաղ կորած առարկաներ որոնելու ժանրում: Ստորջրյա աշխարհի հետազոտող Ռոբերտ Մարսոն անհայտանում է շատ տարօրինակ հանգամանքներում` իր ամուսնությունից մեկ օր առաջ: Նրա կնոջը ոչինչ չի մնում, բացի իր սիրելիի անհայտացման պատճառները բացահայտելը, և նա ճանապարհ է ընկնում…

Ballistic SE. (0.90 դոլար → 0.2 դոլար)

Շատ դինամիկ խաղ տիեզերական ժանրում: Խաղը շատ պարզ է. պարզապես պետք է կրակել ամեն ինչի վրա և անել դա շատ արագ:

Աղբյուրը` Lifehacker