Նոր մրցույթ՝ ստարտափների համար

IBM նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համատեղ հայտարարում է Ստարտափ մրցույթ, որին կարող են մասնակցել այն անձինք, ովքեր ցանկանում են ստանալ նոր գիտելիքներ, հետաքրքրված են cognitive լուծումների ստեղծմամբ, ցանկանում են նորարարական գաղափարներով հանդես գալ և ինչու ոչ՝ ստանալ արժեքավոր մրցանակներ:

Աքսելերացիոն մրցույթը, որտեղ ստարտափ գաղափարները կարող են կյանքի կոչվել IBM Watson-ի և Bluemix-ի օգնությամբ, ներառում է սեմինարներ, մենթորություն, թիմային աշխատանք, սեփական ծրագրի ներկայացում: Նշենք, որ լավագույն թիմերը կստանան 1000 դոլարին համարժեք դրամական մրցանակ, ինչպես նաև կներկայացվեն IBM Watson Ecosystem-ին` հետագա ֆինանսավորման համար (տարեկան 100 մլն ԱՄԴ ներդրումային բյուջե՝ ստարտափերի համար)։

Մրցույթի ընթացքում թիմերը կմասնակցեն սեմինարների, որոնք վարում են ոլորտի առաջատար մասնագետները: Վերջիններս կտան առաջադրանքներ և խորհրդատվություն կդրամադրեն թիմերին: Իսկ մենթորություն ստանալու համար պետք է այցելել IBM նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն կամ հարցում կատարել առցանց։

Մրցույթի ուղղություններ են ամպային տեխնոլոգիաները, մոբայլը, Big data-ն, բիզնես անալիտիկան, արհեստական բանականությունը:

Դիմումների վերջնաժամկետն է մարտի 15-ը:

Ստորև ներկայացնում ենք մրցույթի աշխատանքային ծրագիրը՝

Շաբաթ 1
• Մտքի ձևավորում

• IBM Bluemix սեմինար

Շաբաթ 2
• Թիմերի ու մտքերի հաստատում

Շաբաթ 3
• Մտքի ներկայացում թիմի կողմից
• Գնահատում

Շաբաթ 4
• Բիզնես մոդելի մշակման սեմինար (ներառյալ business canvas)
• Ֆինանսական հիմքեր

Շաբաթ 5
• Bluemix տեխնիկական սեմինար

Շաբաթ 6
• Մարկետինգի վերաբերյալ սեմինար
• Թվային մարկետինգ

Շաբաթ 7
• Ներկայացման հմտություններ
• Ծրագրերի միջանկյալ ներկայացում

Շաբաթ 8
• Հանդիպում հայաստանյան ՏՏ ձեռներեցի հետ

Շաբաթ 9
• Ֆիլմի դիտում

Շաբաթ 10
• Այցելություն տեղական սթարթափ

Շաբաթ 11
• Ծրագրերի ավարտական ներկայացում/Demo day

Մրցույթից հետո հուլիս ամսին կմեկնարկի IBM Watson Hackathon-ը։ Իսկ սեպտեմբերին՝ առաջին ISTC Startup Acceleration ծրագիրը, և լավագույն թիմերը հնարավորություն կունենան մասնակցել ծրագրին` առանց մրցակցության: