Ըստ որոշ աղբյուրների՝ 2015-ի դեկտեմբերին Apple ընկերությունը դիմել է Samsung և LG ընկերություններին այն հարցով, թե կարո՞ղ են արդյոք վերջիններս ապահովել OLED էկրաններ այն քանակությամբ, որն անհրաժեշտ կլինի 2017թ. OLED էկրանով iPhone-նների արտադրության համար: Ենթադրվում է, որ պատվերների արժեը կարող է հասնել մինչև 12 մլրդ դոլարի:
Շատ հնարավոր է, որ Apple-ի iPhone 7 սմարթֆոնը, որը կթողարկվի այս տարի, LCD-ի փոխարեն կունենա OLED էկրան:
OLED պանելների առավելություններից են հագեցած գույները, բարակությունը և էներգետիկ բարձր արդյունավետությունը: Samsung ընկերությունն արդեն տարիներ շարունակ իր Galaxy սմարթֆոններում օգտագործում է իր իսկ արտադրության AMOLED էկրանը:
Աղբյուրը՝ GSM Arena