Google-ը թույլ կտա ավելի հեշտորեն փնտրել աստղերի մասին տեղեկություններ

Google-ը հնարավոր է՝  որոնման համակարգում ավելացնի սոցիալական հատված, սակայն դա ինտերակտիվ բնույթ չի կրի, ինչպես Twitter-ում կամ Facebook-ում է (կամ նույնիսկ Google+-ում):

Այն հնարավորություն կտա քաղաքական գործիչներին հայտնվել համացանցում՝ անկախ նրանից ունեն նրանք էջ սոցիալական ցանցերում, թե ոչ: Google-ի ներկայացուցիչների խոսքերով՝ քաղաքական գործիչները կունենան հասանելիություն հրապարակումներին, այդպիսով կկարողանան ուղիղ կերպով հաղորդակցվել: Երբ նրանք հրապարակում կատարեն, այն կհայտնվի իրենց անվան որոնման արդյունքների մեջ:

գուգլե

Ըստ Google-ի՝ նախատեսվում է նշանավոր գործիչներին և կազմակերպություններին հնարավորություն տալ ավելի հասանելի դառնալու հանրությանը և , այժմ ընդունվում են սպասման ցուցակի հայտեր:

Սա հետաքրքիր փորձարկում է, սակայն այս կերպ Google-ը փորձում է մարդկանց դուրս մղել Google+-ից:

Որոնման համակարգն ունի ավելի լայն լսարան, քան ցանկացած սոցիալական ցանց, և առանց հետադարձ կապի նամակ ուղարկելու հնարավորությունը գրավիչ կլինի բարձր կարգի օգտատերերի և կազմակերպությունների համար:

Աղբյուրը՝ Google Posts