Հաջորդ ամիս կկայանա Facebook-ի կողմից կազմապերպվող միջոցառում, որի ընթացքում ընկերությունը ուրախալի նորություն կհայտնի լրատվական կայքերի համար: Այսուհետ վերջիններս հնարավորություն կունենան ուղարկել թարմ նորություններն իրենց բաժանորդներին անմիջապես Messenger-ի վրա:
Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ ցանկանում է սոցիալական ցանցի լրահոսը դարձնել անհատականացված թերթ բոլոր մարդկանց համար: Այսինքն՝ ցանկացած օգտատեր հնարավորություն կունենա ստանալու իր իսկ կողմից ընտրված պարբերականների գրառումները անմիջապես Messenger-ի վրա:
Առայժմ հայտնի չէ, թե լրատվական պարբերականները ստիպված են լինելու վճարել այս ծառայությունից օգտվելու համար, թե ոչ:
Edison Investment Research-ի վերլուծաբան Ռիչարդ Ուինդսորն ասել է, որ Facebook-ը ձգտում է դառնալ լիովին ինքնաբավ էկո համակարգ:
Messenger-ի հնարավորություններն ընդլայնելու գաղափարը նոր չէ Facebook-ի համար: Այն դեռևս 2015-ին կայացած F8 կոնֆերանսի ժամանակ հայտարարել էր այդ մասին:
Աղբյուրը` Businessinsider