Samsung-ն արտոնագրել է սմարթֆոնում շշուկի ճանաչման ֆունկցիա

Ժամանակակից սմարթֆոնների օգտատերերը գիտեն, որ համացանցում անհրաժեշտ ինֆորմացիան փնտրելու համար անհարժեշտ է ասել «Ok, Google!», «Hey Siri!» կամ «Hey Cortana!» և ավելացնել որոնման հարցումը: Սակայն այս մեթոդը ոչ միշտ է հարմար օգտագործման համար, հատկապես երբ օգտատերը գտնվում է հասարակական վայրում, որտեղ կան բազմաթիվ մարդիկ և նա չի ցանկանում, որ բոլորը իմանան, թե նա ինչ է փնտրում համացանցում: Ահա հենց այս հարցի լուծումն են փորձել գտնել Samsung ընկերությունում: Նրանք որոշել են իրենց արտադրության սմարթֆոնները համալրել նոր ֆունկցիայով, որը հնարավորություն կտա դրանց ճանաչել շշուկով ասված բառերը: Ձայնի ճանաչման ժամանակակից համակարգերի համար այս ֆունցիան համարվում է դժվարամատչելի:

Samsung new function 2

Այսպիսով կորեական ընկերությունը մշակել և արտոնագրել է շշուկի ճանաչման մի ամբողջ համակարգ: Թե ինչ ալգորիթմեր են օգտագործվում այս ֆունկցիան իրականություն դարձնելու համար, դեռևս գաղտնիք է, սակայն հայտնի է, որ ֆունկցիան ակտիվացնելու համար անհրաժեշտ կլինի կատարել հատուկ ժեստ: Հնարավոր է, որ այն ակտիվանա պարզապես ձեռքը սմարթֆոնին մոտեցնելու դեպքում (ինչպես ցույց է տրված լուսանկարում):

Իհարկե, պետք չէ ակնկալել, որ նորարարությունը միանգամից կհայտնվի ընկերության արտադրության սմարթֆոններում, սակայն հուսանք, որ այն իրեն երկար սպասեցնել չի տա:

Աղբյուրը` AndroidHeadlines