Samsung-ի վերջին Galaxy S7 և S7 Edge սմարթֆոնները համալրված են 32 ԳԲ ներքին հիշողությամբ, որը նախատեսված է ՕՀ-ի, որոշ գործարանային հավելվածների և այլ տեխնիկական կարգավորումների համար: Սարքերն ապահովում են մինչև 200 ԳԲ տարողունակությամբ արտաքին հիշողության քարտերի հետ աշխատանք, որը ավելի քան բավական է երաժշտության, լուսանկարների և տեսահոլովակների պահպանման համար:
Սակայն արտաքին հիշողության ահռելի մեծությունը մեզ հնարավորություն է տալիս տեղափոխել մեծածավալ հավելվածները դրա վրա և հավելյալ տեղ ազատել ներքին հիշողությունում:
Տեղափոխման գործընթացը բավականին հեշտ է և ազդեցություն չի ունենա հավելվածների ամենօրյա օգտագործման վրա:
Ահա, թե ինչպես է դա արվում.
— Անհրաժեշտ է մուտք գործել սարքի «Կարգավորումներ» (Settings) բաժինը,
— Ընտրել «Պահեստ» (Storage) ենթաբաժինը,
— Սեղմել «Ներքին հիշողություն» (Internal storage) կոճակի վրա,
— Ընտրել «Հավելվածները» (Apps),
— Այնուհետև ընտրել այն հավելվածները, որոնք ցանկանում եք տեղափոխել,
— «Կիրառելի պահեստ» (Storage Used) բաժնում ընտրեք «Փոփոխել» (Change) սեղմակը, այնուհետև SD Card-ը,
Այս ամենն անելուց հետո սեղմեք «Հաջորդ» (Next) կոճակը և սպասեք, մինչև սարքն ավարտի գործողությունը:
Երբ տեղափոխությունն ավարտվի, հավելվածները նորից կսկսեն աշխատել ինչպես նախկինում: Այս պարագայում, երբ հավելվածները արտաքին հիշողության քարտի վրա են գտնվում, հեռացնելով քարտը սարքի միջից՝ Դուք չեք կարողանա օգտագործել այդ հավելվածները, սակայն տեղադրելով քարտն իր տեղում դրանք նորից կսկսեն գործել:
Եթե տեղափոխած հավելվածների գործակցման ընթացքում Դուք նկատեք որևէ թերություն, ապա կարող եք հետ տեղափոխել այն:
Աղբյուրը` Cnet