Adblock Plus-ը՝ YouTube-ի հոլովակների ցուցադրման խնդիրների պատճառ

Adblock Plus-ը համարվում է այն գործիքը, որն ազատում է համացանցի օգտատերերին գովազդային վահանակներից և պատուհաններից, որոնք հայտնվում են ամենաանհարմար պահերին: Սակայն երբեմն այդ հնարավորությունը խաթարում է կայքի բնականոն աշխատանքը։

Այսպիսով, Adblock Plus-ի օգտատերերը բողոքել են, որ YouTube-ում տեսահոլովակ դիտելիս էկրանին հայտնվում է «սխալմունք» գրառումը։

error1

Արժե նշել, որ, այնուամենայնիվ, տվյալ գրառմանը հաջորդում է տեսահոլովակի ցուցադրումը, սակայն այն խլում է այնքան ժամանակ, որքան YouTube-ի գովազդի ցուցադրումը: Ստացվում է, որ Adblock Plus-ն արգելափակում է գովազդը, սակայն վերջինս լիովին հեռացնելու փոխարեն հետաձգում է կոնտենտի ցուցադրումը:

Adblock Plus-ի արտադրողներն արդեն տեղեկացվել են խնդրի մասին, սակայն, նրանց խոսքերով, խնդիրը YouTube-ից է: Դեռևս մեկ շաբաթ առաջ արգելափակիչը գլուխ էր հանում իր պարտականություններից, սակայն այս պահին Google Chrome-ի (Firefox-ում նման խնդիր դեռևս չկա, իսկ այլ դիտարկիչների մասին դեռևս ոչինչ հայտնի չէ) օգտատերերը հնարավոր է բախվեն վերը նշված խնդրին:

Աղբյուրը՝ ubergizmo.com