Ստորագրահավաք՝ նվիրված Հայաստանում PayPal-ի ամբողջական գործարկմանը

Change.org կայքում մեկնարկել է ստորագրահավաք՝ նվիրված Հայաստանում PayPal վճարային միջոցի ծառայության ամբողջական գործարկմանը: PayPal-ը արտասահմանում ամենատարածված էլեկտրոնային վճարային միջոցներից է: Այն անփոխարինելի է մասնավորապես eBay, Amazon ծառայություններով առևտուր իրականացնողների, ինչպես նաև ծրագրավորողների, բլոգերների և առցանց կոմերցիոն ծառայություններ մատուցողների համար: Սակայն Հայաստանում հնարավորություն չկա կանխիկացնել PayPal-ով փոխանցված գումարը:

Ըստ ստորագրահավաքի հեղինակի՝ Հայաստանի պատկան մարմինները պատճառաբանում են, որ PayPal-ին դիմելու փորձեր արվել են, սակայն ընկերությունը մերժել է:

Ներկա պահին 5000 ստորագրություններից հավաքվել է մոտ 4000-ը: Մասնակցելու համար այցելեք այստեղ: