Google-ը կրկնապատկել է մրցանակը՝ ChromeOS-ի խոցելի կողմերը հայտնաբերելու դիմաց

2015թ.-ին Google ընկերությունը ընդհանուր կտրվածքով 2 մլն դոլար է վճարել այն անձանց, ովքեր հայտնաբերել են տարբեր տեսակի սխալներ իր արտադրանքներում: Այժմ ընկերությունը կրկնապատկել է մրցանակը, որը պատրաստ է վճարել մարդկանց՝ Chrome-ում հայտնաբերած թերությունների դիմաց: Եթե նախկինում մրցանակը կազմում էր 50 հազար դոլար, ապա լուրջ խնդիր հայտնաբերողն այս տարի կարժանանա 100 հազար դոլարի:

Հարկ է նշել, որ 2010թ.-ից Google-ն այլ ընկերությունների հետ համատեղ զբաղվում է Chrome-ում լուրջ խնդիրների փնտրտուքով:  Թույլ կողմերի հայտնաբերման այս ծրագիրը վերաբերում է Chromebook-երին, Chrome դիտարկչին և ChromeOS-ին: Ծրագրի իրականացման պահից իր մասնակիցներին ընկերությունը վճարել է ավելի քան 6 մլն դոլար:

Մրցանակի ավելացումը ուղղված է խրոմբուքի բարելավմանը, այլ կերպ ասած, այն վերաբերում է հյուրի կարգավիճակով կոտրած խրոմբուքերին, որոնք կոտրած են մնում նույնիսկ էջը բեռնելուց հետո:

Այսքանով հանդերձ պետք է հաշվի առնել, որ վերոնշյալ խնդրի համար Google-ը նույնիսկ 50 հազար դոլար չի կարողացել վճարել մասնակիցներին, քանզի նման խնդիր հայտնաբերել չի հաջողվել ոչ մեկին: Ընկերությունը նման թերությունների հայտնաբերումը համարում է առաջնային, քանի որ ուզում է նախապես կանխորոշել խոցելի կողմերի հայտնվելը:

Աղբյուրը՝ TechCrunch