FingerIO տեխնոլոգիան թույլ կտա սարքերին տարածության մեջ ընդունել ժեստերով հրահանգներ

Վաշինգտոնի համալսարանի հետազոտողները մշակել են սմարթֆոնների, սմարթ ժամացույցների և այլ մոբայլ սարքերի կառավարման նոր ինտերֆեյս։

FingerIO կոչվող տեխնոլոգիայի գաղափարն այն է, որ հնարավորություն է ստեղծում տարածության մեջ կառավարել սմարթֆոնը ժեստերով: Այսպիսով, սարքերի աշխատանքը կվերահսկվի ոչ թե սենսորային էկրանի միջոցով, այլ մոտակայքում գտնվող ցանկացած մակերևույթի և նույնիսկ օդում ձեռքը շարժելու միջոցով:

Համակարգն աշխատում է հետևյալ սկզբունքով՝ սարքի բարձրախոսներից գեներացվում են ձայնային ալիքները, որոնք լսելի չեն մարդու ականջի համար: Այնուհետև արտացոլված ազդանշանը կառավարվում է սարքի ներքին բարձրախոսներով, ստացված արդյունքների վերլուծության հիման վրա սահմանվում է ձեռքի կամ մատի շարժումը:

fing2

Այս եղանակով համակարգն աշխատում է աննշան ուշացումով: Ավելին, այն բավական ճշգրիտ ճանաչում է մատի շարժումները մոբայլ սարքի էկրանի սենսորներից դուրս: FingerIO-ն կարող է նաև գրանցել ժեստերը նույնիսկ այն դեպքում, եթե սարքը գտնվում է շորի տակ, օրինակ՝ գրպանում:

Թե երբ տեխնոլոգիան մուտք կգործի կոմերցիոն շուկա, դեռևս հայտնի չէ:

Աղբյուրը՝ 3D News