Նոր շշուկներ iPhone 7-ի մասին

Ըստ վերջերս տարածված շշուկների` Apple-ը պատրաստվում է իր նոր սմարթֆոնի պատյանը դարձնել կերամիկական: HTC-ն իր One S սմարթֆոնի վրա արդեն իսկ կիրառել է կերամիկական պատյան, և սկզբում այդ փորձն անհաջող էր, սակայն 2012-ին ընկերությունը զգալիորեն բարելավեց կերամիկական պատյանների ստեղծման տեխնոլոգիան, և այժմ օգտատերերը կարող են վայելել դրանք:

Հաջորդ ուրախալի շշուկը կապված է սարքի մարտկոցի հետ, ըստ ամենայնի` այն կդառնա ավելի տարողունակ: Վերջերս հրապարակված մի նկարում երևում է, որ iPhone-ի գործարանային տարբերակի մարտկոցի վրա գրված է 7.04 վատտ ժամ, ինչը 6.5%-ով ավելի է քան 6S-ի դեպքում է: Սակայն առանց մարտկոցի լարման ծավալը իմանալու հնարավոր չէ ասել, թե քանի ՄԱժ տարողունակություն կունենա այն:

Դե ինչ, Apple-ի սիրահարներին մնում է միայն սպասել և հուսալ, որ այս շշուկները կհամապատասխանեն իրականությանը:

Աղբյուրը` Phonearena