Samsung Galaxy J7-ը (2016) վաճառքում կհայտնվի բավականին մատչելի գնով

Վերջերս լուսանկարներ են հրապարակվել, որտեղ ներկայացվել է թողարկմանը պատրաստվող Samsung Galaxy J7 (2016)-ը: Այդ նկարները լավագույնս հաստատում են այն փաստը, որ երկրորդ սերնդի Galaxy J7-ն ունի մետաղական կորպուս: Մոդելը հասանելի կդառնա Samsung Galaxy J5 (2016)-ի հետ միասին: Ինչպես ակնկալվում է, վերջիններս կդառնան Samsung-ի առաջին մատչելի սմարթֆոնները, որոնք ունեն մետաղական շրջանակ:

սամս1

Համաձայն նախնական տվյալների` Samsung Galaxy J7 2016-ը կունենա 5,5 դյույմանոց էկրան՝ HD (1280×720 պիքսել) թույլատրելիությամբ, 13 մեգապիքսել հիմնական և 5 մեգապիքսել դիմային տեսախցիկներ: Սարքային հիմք է հանդիսացել Exynos 7870 ութ միջուկային պրոցեսորը՝ 1,3 ԳՀց տակտային հաճախականությամբ, 2 ԳԲ օպերատիվ և 16 ԳԲ ներքին հիշողությամբ: Ինչպես նաև նշվում է 3300 մԱժ մարտկոցի և Android 6.0.1 Marshmallow օպերացիոն համակարգի մասին:

Երկրորդ սերնդի Galaxy J7-ի մոտավոր գինը կազմում է ավելի քիչ, քան 300 եվրո: Հիշեցնենք, որ 2015թ.-ի ամռանը Samsung-ը ներկայացրել էր Galaxy J5-ը և J7-ը՝ որպես դիմային տեսախցիկի վրա ֆլեշ լույս արձակող իր առաջին սմարթֆոնները:

Աղբյուրը՝ WinFuture