Ինչպիսի՞ն կլինի HTC 10-ի էկրանը և մարտկոցը

Մոբայլ տեխնոլոգիաների գիտակները հավանաբար կիմանան, որ թայվանյան HTC ընկերության նոր առաջատար սմարթֆոնը թողարկվելու է ապրիլին: Սակայն այս որոշումը այնքան էլ հաջող չէ, քանզի մի շարք հակառակորդ ընկերություններ արդեն հասցրել են ներկայացնել իրենց սմարթֆոնները, և ոչ բոլոր օգտատերերը կկարողանան սպասել այդքան երկար: Իսկ մինչ այդ մնում է պարզել, թե ինչպիսի պարամետրեր կունենա սմարթֆոնը:

հտս

Սմարթֆոնի մասին բավականին ինֆորմացիա է հայտնի: Ամենից առաջ նշենք այն, որ 5,2 դյույմանոց էկրանի թույլատրելիությունը կազմում է 2560 х 1440 պիքսել, իսկ որպես չիփսեթ օգտագործվում է Snapdragon 820-ը: Հեռախոսն ունի մատնահետքի սկաներ, իսկ UltraPixel տեսախցիկի թույլատրելիությունը կազմում է 12 մեգապիքսել: Մարտկոցի տարողությունը կազմում է 3000 մԱժ: Բացի այդ՝ էկրանը Super LCD 5 է, ոչ թե AMOLED:

Super LCD-ի հիմնական տարբերությունը սովորական LCD-ից այն է, որ բացակայում է օդային տարածությունը ապակու և էկրանի միջև: Շնորհիվ դրա բարելավվում է պատկերի ընթեռնելիությունը, ինչպես նաև օգտագործվում է ավելի քիչ մարտկոցի լիցք:

Աղբյուրը՝ TheVerge