ECG Dongle. Ձեր սրտի պահապանը

ECG Dongle-ը մի սարք է, որը թույլ է տալիս օգտատիրոջն անցկացնել սրտի աշխատանքի արագ զննում, իսկ ստացված տվյալները CardioCloud սերվիսի միջոցով ուղարկել բժշկին և ստանալ նրա պատասխանը:

Ռուսական Нордавинд ընկերության ինժեներները, համագործակցելով սրտաբանների հետ, ստեղծել են այս դյուրակիր սարքը, որն Android սմարթֆոնին միացվելու դեպքում թույլ կտա հեշտությամբ ստանալ սրտի աշխատանքի մասին տեղեկատվություն ցանկացած պայմաններում:

 

Սարքը վաճառվում է իր USB-OTG լարի, չորս բազմանգամյա օգտագործման էլեկրոդների (մարմնին փակցնելու համար) և հատուկ գունանշմամբ լարի (չորս էլեկտրոդները ECG DONGLE-ին միացնելու համար) հետ միասին:

Սարքն իր չափսերով նման է հիշողության ֆլեշ քարտի (65х22х9 մմ), սակայն, ի տարբերություն ֆլեշ քարտի, այն ունի նաև microUSB անցք` իր մյուս ծայրում:

Քանի որ սարքը չունի իր մեջ ներկառուցված հիշողություն, ապա ստացված տվյալները պահպանելու համար այն անհրաժեշտ է «կցել» սմարթֆոնին կամ պլանշետին, ինչը կապահովի USB-OTG (On-The-Go) տեխնոլոգիայի հետ աշխատանքը: Իսկ կապը սմարթֆոնի և սարքի միջև ապահովում է TCG Dongle հավելվածը, որը կարելի է անվճար ներբեռնել Google Play-ից: Հավելվածի անխափան աշխատանքի համար անհրաժեշտ է Android 4.1 կամ ավելի բարձր ՕՀ-ով աշխատող սմարթֆոն և ինտերնետ կապ:

 

ՌԴ-ի տարածքում սարքը հնարավոր է գնել 3000 ռուբլով: Սա շատ օգտակար և նորարար սարք է, որը թույլ է տալիս ցանկացած ժամանակ և պայմանի հետևել սեփական սրտի աշխատանքին, սակայն սարքի միակ թերությունն այն է, որ ստացված տվյալները անհասկանալի են հասարակ մարդուն, որը չունի բժշկական կրթություն, այդ իսկ պատճառով հրաժարվել բժշկի խորհրդատվությունից չի ստացվի։

Աղբյուրը` Vesti.ru