Durus-2D ռոբոտը հայտնվել է վազքի մարզասարքի վրա

Երկոտանի ռոբոտներով այսօր ոչ մեկի չես զարմացնի: Սակայն մեծամասամբ այն ռոբոտները, որոնց մեզ ցույց են տալիս լաբորատորիաներում և ցուցահանդեսներում, կարողանում են քայլել, լավագույն դեպքում՝ անփութորեն վազել: Իսկ սովորեցնել ռոբոտին վազել ինչպես մարդը, առավել դժվար է և այդպիսի ռոբոտները շատ չեն: Գուցե Durus-2D-ն չի համարվում վազքի առաջնութան հաղթող, սակայն նրա շարժումներն այնքան հարթ են և բնական, որ արտադրողներին կարելի է մեծարել տարված աշխատանքի համար:

Durus-2D ռոբոտն արտադրվել է AMBER (Advanced Mechanical Bipedal Experimental Robotics) մեխանիկական երկոտանի էքսպերիմենտալ ռոբոտների պատրաստման լաբորատորիայի հետազոտողների թիմի կողմից՝ Ջորջթաունի տեխնոլոգիական համալսարանի հետ համատեղ:

Այս լաբորատորիայի գիտնականները միշտ մասնագիտացած են եղել ռոբոտի՝ առավելագույն մարդանման շարժումների կատարման վրա: Հետազոտությունների արդյունքում հավաքվել և վերլուծվել են վազքի ընթացքում մկանների և ոսկրերի ծանրաբեռնվածության մասին տվյալներ: Փորձագետների կարծիքով՝ տարված աշխատանքը ոչ միայն ռոբոտաշինության համար է օգտակար, այլև կարող է իր կիրառումը գտնել պրոթեզավորման արտադրության մեջ:

Նշենք, որ Velocirobot-ը կարող է վազել մինչև 46 կմ/ժ արագությամբ: MABLE վազող ռոբոտը վազում է ընդամենը 11կմ/ժ արագությամբ, բայց նա, ինչպես և Durus-2D-ն, ավելի շատ է կրկնօրինակում մարդու շարժումները:

Աղբյուրը՝ Engadget