Facebook-ը միացրել է իր ապահովության ստուգման (Safety Check) ֆունկցիան Բրյուսելի համար, որտեղ մի շարք պայթյուններ են տեղի ունեցել օդանավակայանում և մետրոյի կայարանում՝ 13 մահվան ելքով և մի շարք վիրավորներով:
Ֆունկցիան հնարավորություն է տալիս Facebook-ում ստուգել Ձեր ընկերներին, ովքեր ապրում են Բրյուսելում կամ դրա մոտակայքում, իմանալու համար՝ արդյո՞ք նրանց վտանգ չի սպառնում:
Safety Check-ը կիրառվել է նաև 2015թ.-ի նոյեմբերին՝ Փարիզի ահաբեկչության ժամանակ: Դրանից առաջ այն օգտագործվել է Նիգերիայի և Թուրքիայի ահաբեկչությունների ժամանակ:
Աղբյուրը՝ Mashable