Հաստատվել է Samsung Galaxy S7 Active սմարթֆոնի գոյությունը

Հնդկական մաքսայինի տվյալների բազայում հայտնաբերվել է Samsung SM-G891A սմարթֆոնի փորձնական օրինակը: Ամենայն հավանականությամբ, դա Samsung Galaxy S7 Active սմարթֆոնն է, քանզի Samsung Galaxy S6 Active մոդելն ունի SM-G890A ինդեքսը:

Ինչպես հայտնի է, Samsung Galaxy S7 Active-ը S6-ից տարբերվում է ամրությամբ, հատկապես ջրադիմացկունությամբ և մինչև 1,2 մ բարձրությունից ընկնելու դեպքում չկոտրվելու հատկությամբ: Հաշվի առնելով, որ Samsung Galaxy S7 այսպես թե այնպես ջրադիմացկուն է, հետաքրքրիր է՝ պաշտպանվածության ի՞նչ աստիճան կունենա Samsung Galaxy S7 Active-ը:

Աղբյուրը՝ @evleaks