Google-ի Nik Collection-ը դարձել է լիովին անվճար

Nik-ը հայտնի գերմանական ընկերություն է, որը ստեղծել է հիասքանչ փլագիններ Adobe Photoshop և Lightroom ծրագրերի համար: Google-ը գնել էր Nik ընկերությունը 2012 թվականին և այդ ժամանակ հաճախորդներ գրավելու համար նվազեցրել էր փլագինների գինը` 500 դոլարից դարձնելով 150 դոլար: Nik Collection-ը ունի յոթ փլագին` Analog Efex Pro, Color Efex Pro, Silver Efex Pro, Viveza, HDR Efex Pro, Sharpener Pro և Dfine, որոնք բոլորն էլ աշխատում են թե´ Photoshop, թե´ Lightroom և´ թե Aperture ծրագրերի հետ:

Nik Collection 2

 

Այժմ ուրախալի լուր բոլոր լուսանկարիչների և դիզայներների համար. Google-ն այս փլագինները դարձրել է լիովին անվճար և բոլոր նրանք, ովքեր գնել են դրանք 2016-ին, ավտոմատ ձևով հետ կստանան իրենց գումարները: Փլագինների հավաքածուն կարող եք ներբեռնել այստեղից:

Աղբյուրը` The Verge