Apple ընկերությունը նախատեսում է ընդարձակել իր Apple Pay վճարման հարթակը: Օգտատերերը հնարավորություն կունենան վճարումներ կատարել անմիջապես մոբայլ կայքերում, այլ ոչ թե հեռախոսային հավելվածներով, առանց կրեդիտ քարտի տվյալները մուտքագրելու: Ապրանքների վճարման համար բավական կլինի մատնահետքի առկայությունը Touch ID-ի օգնությամբ:
Apple-ն արդեն սկսել է ծանուցումներ ուղարկել իր գործընկերներին Apple Pay-ի նոր հնարավորության մասին: Թարմացման անոնսը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա WWDC միջոցառմանը: Սպասվում է, որ iPhone և iPad սարքերում Apple Pay-ը կաշխատի Safari դիտարկչի միջոցով: Ինչպես նաև կա ենթադրություն, որ թողարկվել է տարբերակ Mac-ի համար, բայց այդ լուրը դեռևս հաստատված չէ:
Աղբյուրը՝ Recode