Microsoft Research-ի հետազոտությունների և արտադրանքի բաժինը ցուցադրել է իր նոր արտադրանքը, որը ստացել է holoportation անվանումը (HoloLens և Teleportation բառերից):
holoportation-ը HoloLens-ի օգնությամբ հնարավորություն է տալիս իրարից հեռու գտնվող ընկերներին և հարազատներին նոր մակարդակի հասցնել ընդհատված շփումը:
Խոսքը մարդու եռաչափ պատկերի ստեղծման մասին է, որը կարելի է քանդել և հավաքել երկրագնդի ցանկացած կետում՝ վերակառուցելով այն իրական ժամանակում: Օգտագործելով HoloLens ականջակալներ՝ խոսակցության մասնակիցները կկարողանան տեսնել մեկը մյուսին, ասես նրանք գտնվում են նույն սենյակում:
Ինչպես երևում էտեսահոլովակում, սենյակը կահավորվում է մի քանի 3D տեսախցիկներով, որոնք անհրաժեշտ են ճշգրիտ մոդելի պատրաստման համար:
Աղբյուրը՝ Microsoft Research