Նոր տեսակի խելացի բանալիներ, որոնք թույլ չեն տա գինովցած վարորդին նստել ղեկին

Նոր տեսակի խելացի բանալիները կարող են օգնել վարորդներին ճիշտ ընտրություն կատարել և երբեք չնստել ավտոմեքենայի ղեկին՝ գինովցած լինելու դեպքում: Honda և Hitachi ընկերությունները համախմբել են իրենց ուժերը՝  ավտոմեքենայի նոր տեսակի բանալիներ ստեղծելու համար:

Այս պորտատիվ սարքն իր չափսերով նման է փոքրիկ սմարթֆոնի, և այն կարող է  որոշել օգտատերի գինովցածության աստիճանը ընդամենը երեք վայրկյանում, հարկավոր է միայն արտաշնչել սարքի վրա: Ստեղծողները հաղորդում են, որ նրանք պատրաստել են նաև մի համակարգ, որը սարքի ստացված տվյալները փոխանցում է ավտոմեքենայի էկրանին և եթե գինովցածության աստիճանը չափից դուրս բարձր է, ապա շարժիչի մեկնարկման համակարգն ավտոմատաբար արգելափակվում է:

Աղբյուրը` Gizmonews