Microsoft-ի չատ-բոտերի առաջին էքսպերիմենտը, որը մեկ օրում Թայ անունով ուրախ աղջկանից վերածվեց կոպիտ մարդատյաց ռասիստի, իսկական ձախողում էր: Սակայն ընկերությունը որոշել է չհանձնվել:
Այսօր արդեն Microsoft-ը կարող է ցույց տալ արհեստական ինտելեկտով ռոբոտների մի ամբողջ բանակ, որը հնարավոր է, կիրառվի Windows-ի տարբեր արտադրանքներում: Օգտատերերը կկարողանան զրուցել բոտերի հետ մարդկային լեզվով, ինչպես նաև նրանց որոշակի առաջադրանքներ թելադրել:
Յուրաքանչյուր ռոբոտ կունենա իր «պատասխանատվության գոտին»: Skype-ում ստեղծված մի բոտը թույլ կտա նշանակել առաքման ժամ կամ պատվիրել հյուրանոցային համար, իսկ մյուսը կօգնի թույլ տեսողությամբ օգտատերերին նկարագրել զրուցակցի էմոցիաները, ինչպես նաև կկարդա պատկերների վրայի տեքստերը:
Բացի այդ՝ Microsoft-ը մտադիր է «վերադաստիարակել» Թային, ով շփվում է Twitter-ում ցանկացած թեմաներով, ինչպես նաև թողարկել ևս մեկ բոտ, որը կօգնի ծրագրավորողներին ծրագրեր գրել: Ռոբոտներից մեկի անունը կլինի Domino: Նրա օգնությամբ հնարավոր կլինի պատվիրել պիցցա Skype-ով զրուցելու ժամանակ:
Microsoft-ի նոր արտադրանքները կներկայացվեն BUILD 2016 կոնֆերանսին, որը տեղի կունենա մարտի 30-ից ապրիլի 1-ը Սան Ֆրանցիսկոյում:
Աղբյուրը՝ Businessweek