Dyson ընկերությունը, որը թողարկում է շարժական փոշեկուլներ, ձեռքերի չորանոցներ, հովանոցներ և այլ կենցաղային իրեր, ներկայացրել է իր առաջին արտադրանքը «ինտերնետային իրերի» շարքից: Խոսքը Pure Cool Link օդափոխող համակարգի մասին է, որն ունի 3HEPA ֆիլտր, որը կարողանում է մաքրել օդում առկա 99,95 տոկոս կենցաղային ալերգենները: Համակարգը կարելի է կառավարել հեռախոսային հավելվածի միջոցով:
Արտադրողը նշում է, որ սարքը որոշում է օդի աղտոտվածության մակարդակը ինչպես ներսում, այնպես էլ դրսում: Բացի այդ՝ սենյակը վտանգավոր մասնիկներից մաքրելուց հետո Pure Cool Link-ը կկարողանա ավտոմատ կերպով հարմարեցնել օդի հոսանքները:
Dyson-ը փորձարկել է սարքի նախատիպը տարբեր երկրների 350 տներում, սարքի պրոտոտիպ ամբողջ աշխարհի տներում, նախքան վերջնական ապրանքը ստեղծելը: Սարքը վերացնում է այնպիսի վտանգավոր նյութեր, ինչպիսիք են փոշին, բորբոսը, ներկանյութերի պիգմնտները և այլն: Կառավարել այն կարելի է սմարթֆոնի օգնությամբ:
ԱՄՆ-ում սարքի վաճառքը կմեկնարկի ապրիլի 11-ին: Այնտեղ Pure Cool Link կարելի է գնել 300-500 դոլարով՝ կախված մոդելից:
Աղբյուրը՝ Dyson.com