Վերջին իրադարձությունների հետ կապված՝ համացանցում՝ մասնավորապես Facebook-ում, տարածվել են բազմաթիվ կեղծ հղումներ և էջեր, որոնք միտված են շեղելու Ձեր ուշադրությունը, Like-եր հավաքելու և ապատեղեկատվություն տարածելու:
Անդրադառնանք մի դեպքի, որը պարզել է ittrend.am թիմի անդամներից մեկը:
Ապրիլի 3-ից Facebook-ի լրահոսում հայտնվել է առաջին հայացքից նորմալ և ոչ մի արտառոց բան չպարունակող հղում, որն ունի այս տեսքը.
Սակայն հղման վրա սեղմելու դեպքում օգտատերը տեղափոխվում է ահա այս կասկածելի էջը.
Այնուհետև, տեղի է ունենում վերահասցեավորում ու տեղափոխվում ենք հետևյալ էջը.
Ու սա դեռ վերջը չէ, հղումը նորից հասցեագրվում է, և այս անգամ այս էջ.
Նման դեպքեր դիտարկվել են ապրիլի 3-ից: crolik.xyz էջը հղումները կրճատող ծառայություն է, որից օգտվում են ամբողջ աշխարհում, այդ թվում նաև պատեհապաշտ հայերը, ովքեր, օգտվելով ստեղծված իրավիճակից, փորձում են գումար աշխատել նման ծառայությունների միջոցով: