ROAM-ն անօդաչու սարք է՝ նախատեսված ավտոնոմ սելֆիների համար, և շատ հնարավոր է, որ դառնա լուրջ մրցակից սելֆի-ձողերի համար:
Դրոնը կարող է մշտապես թռչել օգտատիրոջ շուրջ՝ կատարելով ֆոտո և վիդեո նկարահանում, ինչպես նաև օնլայն հեռարձակում: Դեմքի ճանաչման տեխնոլոգիան թույլ է տալիս սարքին ողջ ընթացքում տեսադաշտում պահել օգտատիրոջը:
Եթե միացնեք «Հետևի՛ր ինձ» ռեժիմը, ապա ROAM-ը երեք մետրից ավել չի հեռանա ձեր շրջակայքից: Սովորական ռեժիմում սելֆի-դրոնի թռիչքի շառավիղը կազմում է մոտ 25 մետր: Սարքն ունի պանորամային ռեժիմ, որը թույլ է տալիս 360 աստիճանով նկարներ ստանալ: Դրոնի մարտկոցը սարքին թույլ է տալիս 20 րոպե օդում մնալ, իսկ վերալիցքավորման համար երկու ժամը բավական է:
Սակայն պոտենցիալ գնորդներին կարող է հիասթափեցնել ներքին տեսախցիկի թույլարելիությունը, որը կազմում է ընդամենը 5 մեգապիքսել: ROAM-ն արժե 349 դոլար:
Աղբյուրը՝ phonearena.com