Facebook Messenger-ով այսուհետ ավելի հեշտ կլինի ավելացնել նոր ընկերների

Facebook Messenger-ի ներկայացուցիչները ներկայացրել են հավելվածի որոշ նոր ֆունկցիաներ, որոնք ուղղված են նոր ընկերների որոնման հեշտացմանը: Հավելվածը շուտով կստանա Messenger Usernames, Messenger Links և Messenger Codes անունները կրող նոր ֆունկցիաներ:

Facebook Messenger 2

Օգտատերերի անուները և անձնական էջերի հղումները թույլ կտան արագորեն գտնել միմյանց Messenger-ում: Կոդերը նույնպես կօգնեն նոր ընկերների ավելացման հարցում: Սա շատ նման է Snapchat-ի կոդերին: Նոր ընկերոջ հետ շփվելու համար հարկավոր է միայն սկանավորել ստացված կոդը և միացնել այն Messenger-ին:

Նոր հնարավորությունները հասանելի են թե´ անհատ օգտատերերի, թե´ բիզնեսների համար:

Աղբյուրը` Mashable