Asus Q304U նոութբուքը կարող է օգտագործվել որպես պլանշետ

Համացանցում հայտնվել է որոշակի տեղեկատվություն Asus Q304U նոութբուքի մասին: Այն մատնանշում է սարքի առաջիկա անոնսը: Սակայն, թե ինչպես կկոչվի այն, դեռ հայտնի չէ:

Առայժմ շատ բան հայտնի չէ սարքի մասին: Օրինակ՝ էկրանի անկյունագծի մասին ոչինչ չի ասվում: Սակայն կարելի է եզրակացնել, որ այն կկազմի 12,5 կամ 13,3 դյույմ: Նկարներից պարզ է դառնում, որ էկրանը կարելի է պտտել 360°-ով:

ասուս2

Պարամետրերի վերաբերյալ կարելի է նշել այն, որ Asus-ի նոր սարքը կունենա երկու USB 3.0 պորտ, մեկ USB 2.0 և մեկ USB-C 3.0: Նոութբուքը կօգտագործի 2,5 դյույմ ֆորմատի կրիչներ և թույլ կտա գործարկել օպերատիվ հիշողության մեկ մոդուլ: Մնացյալ պարամետրերը հայտնի կդառնան շուտով:

Աղբյուրը՝ FCC