Ապրիլի 16-ին տեղի կունենա «Ական փնտրող ռոբոտներ» մրցույթի եզրափակիչը

Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին,  Երևան էքսպո կենտրոնում (Հ. Հակոբյան 3, Մերգելյան ինստիտուտ)  տեղի կունենա «Ական փնտրող ռոբոտներ» մրցույթի եզրափակիչ փուլը:

Մրցույթի մասնակից ռոբոտները պետք է խոչընդոտները շրջանցելով գտնեն արհեստական խոտածածկի տակ մինչև 3 սմ խորության վրա պահված ականները, ֆիզիկապես նշեն դրանց գտնվելու վայրը և դրանց դասավորությամբ էլեկտրոնային քարտեզը ուղարկեն սերվերին:

Ռոբոտաշինության սիրահարները կարող են միանալ մրցույթին ապրիլի 16-ին և ծանոթանալ մրցույթի մասնակից 11 ռոբոտներին, իսկ ժյուրիի պրոֆեսիոնալ անդամները միջոցառման վերջում կընտրեն լավագույններին:

Հաղթող գաղափարների հեղինակները դրամական խոշոր պարգևատրումներ կստանան մրցույթի աջակից «Յուքոմ» ընկերության կողմից:

Մրցույթն իրականացվում է ԱրմՌոբոտիքս ծրագրի շրջանակներում և նպատակ ունի բացահայտելու և խրախուսելու փորձառու հայ մասնագետներին, զարգացնելու ռոբոտաշինության ոլորտը Հայաստանում:

Մասնակցող թիմերին ծանոթանալու համար անցեք հետևյալ հղումով: