Google-ը ներկայացրել է էջերի պահպանման նոր ընդլայնում

Վերջերս Google-ն աննկատ ձևով թողարկել է նոր ընդարձակում Chrome բրաուզերի համար Save to Google անվամբ: Այն թույլ է տալիս ամբողջական վեբ էջեր պահպանել google.com/save կայքում, որը նախկինում օգտագործվել է միայն նկարների որոնման արդյունքները մոբայլ սարքերում պահելու համար:

Save to Google-ը կարող է հիշեցնել այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են ընթերցման համար Pocket-ը կամ Readability-ն: Սակայն իրականում Google-ի նոր հնարավորությունը չունի մեկ կարևոր ֆունկցիա, այն է՝ էջերի մաքրումը տարատեսակ «թափոններից», որի շնորհիվ պահպանված նյութը  վերածվում է սովորական տեքստի՝ առանց ավելորդ շեղող տարրերի: Save to Google-ը միայն վերածում է google.com/save էջը գեղեցիկ կազմակերպված դիտարկչի «Favourites» բաժնի:

Սակայն, Save to Google-ում, այնուամենայնիվ, կան օգտակար ֆունկցիաներ, ընդլայնումը թույլ է տալիս ավելացնել պահպանված էջերին թեգեր և նշումներ: Դա վերածում է Save to Google-ը Evernote Web Clipper-ի հեշտացված տարբերակի, իսկ google.com/save կայքը՝ Evernote-ի բազային տարբերակի:

Save to Google-ն ավելի շատ ընդունվում է որպես գործիք հետազոտություններ իրականացնելու համար, ի դեպ, այն շատ շուտ է յուրացվում:

Աղբյուրը՝ The Verge