Ծրագրավորող Արթուր Ավանեսովը պատրաստել է FakeKiller Chrome-հավելվածը, որն արգելափակում է կեղծ ինֆորմացիա տարածող կամ ադրբեջանական կայքերը: Ըստ Ավանեսովի՝ «սև» կայքերի ցուցակը շարունակաբար թարմացվելու է:
Նշենք, որ կայքերի մի մասը հայալեզու է: Արգելափակվող կայքերի ցուցակը հետևյալն է՝ armenia.az, armenianreport.com, vestnikkavkaza.ru, cbs.az/am, irevanaz.com, vestikavkaza.ru, politrus.com, oximity.com, videochart.net, playreplay.me, moevideo.net, planetaarmyan.ru, hayerjan.ru, haynews.net, supervideos.ru:
Հավելվածը տեղադրելու համար այցելեք այստեղ:
Քանի որ սոցցանցերում անընդհատ տարածվում են ապատեղեկատվություն տարածող, գումար աշխատող և ադրբեջանամետ կայքերի բազմաթիվ ցուցակներ, ittrend.am-ն արդեն ներկայացրել է այդ կայքերի դասակարգված վերլուծություն՝ շփոթություններից զերծ մնալու համար (դիտարկված կայքերը և վիդեո պորտալները բաժանվել են 4 խմբի):