Հայաստանում Orange-ը (Ucom) առաջատարն է բջջային ինտերնետից օգտվող բաժանորդների թվով

Վերջերս Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերությունները հրապարակել են 2015թ.-ի IV եռամսյակի գործունեության ամփոփ հաշվետվությունները: ittrend.am-ը վերլուծել է այդ հաշվետվությունների արդյունքները և այժմ իր ընթերցողին է ներկայացնում դրանք:

Ըստ հրապարակված հաշվետվությունների` պարզ է դառնում, որ բջջային ինտերնետի բաժանորդների թվով (բացառությամբ հեռախոսով օգտվողների) առաջատարն է Orange-ը` 130.962 բաժանորդով, երկրորդ տեղում է Vivacell-MTS-ը` 70.843 բաժանորդ, իսկ երրորդ տեղում է Beeline-ը` 42.638 բաժանորդ: 2014թ. չորրորդ եռամսյակի համեմատ բաժանորդների թիվը ընկել է 13.167-ով:

Report 1

Իսկ ինչ վերաբերում է բջջային հեռախոսով տվյալների փոխանակման ծառայություններից օգտվողների թվին, ապա այստեղ առաջատարը Vivacell-MTS է` 1.061.110 բաժանորդով, երկրորդ տեղում է Beeline-ը, իսկ երրորդում Orange-ը` համապատասխանաբար 331.736 և 277.473 բաժանորդներով: Այսպիսով ստացվում է, որ բջջային հեռախոսով տվյալների փոխանակման ծառայություններից օգտվող բաժանորդների քանակը 1.670.319 է, ինչը 47.602-ով ավելին է քան 2014-ի  չորրորդ եռամսյակում: