Elephone EleCamera 360 տեսախցիկը նախատեսված է VR-տեսահոլովակներ նկարահանելու համար

Չինական Elephone ընկերությունը այս տարվա սկզբին թողարկել է Elephone Explorer Pro տեսախցիկը` անվանելով այն աշխարհում ամենաառաջին էկշն-տեսախցիկը, որը նկարահանում է VR-տեսահոլովակներ :

Elephone EleCamera 360 2

Վիրտուալ իրականության սարքերի շուկայի արագընթաց զարգացումը ստիպում է չին արտադրողներին ժամանակին համընթաց ներկայացնել ոչ միայն VR նյութեր դիտելու, այլև նման կոնտենտ նկարահանելու սարքեր: Այսպես, վերջերս ներկայացված նոր Elephone EleCamera 360 տեսախցիկը համալրված է երկու ոսպնյակով` F/2,0 դիաֆրագմայով և 220° անկյունագիծ տեսադաշտով: Նկարահանված հոլովակները` հատուկ ծրագրերի միջոցով միավորվում են` սֆերիկ տեսապատկեր ստանալու համար:

Տեսախցիկի այլ առանձնահատկություններից առանձնացվում է Facebook-ում և այլ սոցիալական կայքերում համայնապատկերային տեսահոլովակների արագ տեղադրումը:

Դեռևս հայտնի չէ, թե երբ վաճառքի կհանվի Elephone EleCamera 360-ը, և որքան այն կարժենա:

Աղբյուրը` Elephone