Huawei ընկերությունը և սինգապուրյան հեռահաղորդակցման StarHub օպերատորը հայտարարել են շինության ներսում 4G ցանցի միջոցով տվյալների փոխանցման արագության նոր ռեկորդի սահմանման մասին:
Ըստ հայտարարության` փորձարկումների ժամանակ սահմանվել է տվյալների փոխանցման 1ԳԲիտ/վ արագություն: Նոր կատարելագործված 4G/LTE-Advanced լուծումը տեղավորվում է մեկ A4 ֆորմատի չափսեր ունեցող սարքի մեջ: Սարքն աշխատում է StarHub 55 ՄՀց հաճախականության վրա` 1800ՄՀց, 2100ՄՀց և 2600ՄՀց դիապազոններով:
Այժմ իրակացվում է նոր ձեռքբերման կոմերցիոն փորձարկումը: StarHub ընկերությունը նպատակադրված է շուկա մտցնել նոր լուծումը, երբ թողարկվեն համապատասխան հնարավորություններ ունեցող սմարթֆոններ:
Աղբյուրը` Huawei