Moosic. Android նվագարկիչ՝ VKontakte-ից երգեր ներբեռնելու համար

Mail.Ru ինտերնետ հոլդինգը թողարկել է նոր մոբայլ հավելված, որը թույլ է տալիս ներբեռնել երաժշտություն VKontakte  և այլ սոցիալական ցանցերից: Moosic-ի միջոցով սմարթֆոնում կամ պլանշետում ներբեռնած երգերը կարելի է լսել առանց ինտերնետին միացած լինելու: Նորույթը հասանելի է առայժմ միայն Android սարքերի համար:

Moosic-ում կա անձնական նախապատվության համակարգ, որը ձևավորում է անհատական երգացանկ՝ օգտատիրոջ անձնական ճաշակի հիման վրա, ինչպես նաև այն ունի հնարավորություն փնտրելու երգերի հնչյուններին համապատասխանող նմանատիպ երգեր: Ներբեռնած երգերը կարելի է լսել միայն Moosic-ի միջոցով:

Հավելվածը հնարավորություն է տալիս նաև ներբեռնել երաժշտություն այլ սոցցանցերից, սակայն ինտեգրված է միայն VK-ի հետ: Օգտատերերը կարող են մուտք գործել իրենց էջ և լսել ինչպես բեռնած, այնպես էլ Mail.ru-ի «Իմ երգերը» բաժնի երգացանկերը:

մուզ2

Հավելվածը Mail.Ru-ի պաշտոնական էջում է հայտնվել ապրիլից: Ավելի վաղ Moosic-ը հանդես էր գալիս Google Play-ում այլ արտադրողի անվան տակ: Դատելով խանութի վիճակագրությունից՝ Android նվագարկիչը ներբեռնվել են ավելի քան մեկ միլիոն անգամ և ստացել 46 հազար գնահատական:

Աղբյուրը՝ Moosic (Google Play), “Известия