ԱՐՄԱԿԱԴ-ը ստացել է 50 հազար դոլարի ֆինանսավորում

ԱՐՄԱԿԱԴ ցանցը, որը տրամադրում է լայն տեղեկատվություն ամառային դպրոցների, գիտաժողովների, կրթաթոշակների, դրամաշնորհների և այլ նմանատիպ միջոցառումների մասին, HIVE հիմնադրամի կողմից ստացել է 50 հազար դոլարի չափով ֆինանսավորում: ittrend.am-ի հետ զրույցում ԱՐՄԱԿԱԴ ցանցի հիմնադիր Խաչիկ Գևորգյանը պատմեց, որ ապրիլի 1-10-ը ԱՄՆ-ում (Լոս Անջելեսում և Սիլիկոնյան հովտում) անցկացվել է HyeTech հայ ձեռներեցների միության կազմակերպած դասընթաց-շրջայցը, որին մասնակցել են հայկական 10 ստարտափներ: Միջոցառման շրջանակներում ապրիլի 9-ին կայացել է ցուցահանդես Բերկլիի համալսարանում, որտեղ ելույթ են ունեցել ABBYY ընկերության հիմնադիր Դեյվիդ Յանը, հրեշտակ ներդրող ու մի շարք ընկերությունների, այդ թվում Epic!-ի ու List.am-ի հիմնադիր Սուրեն ՄարկոսյանըViki-ի հիմնադիր Ռազմիկ Հովակիմյանը և այլք:

4

«HIVE հիմնադրամը որոշում է կայացրել հայկական 10 ստարտափներից ԱՐՄԱԿԱԴ-ին տրամադրել 50 հազար դոլարի չափով ֆինանսավորումը` ցանցի զարգմացման և առաջխաղացման նպատակով»,-ասաց ցանցի հիմնադիրը:

Նշենք, որ գիտակրթական ցանցը գործում է արդեն 9 տարի ու հնարավորություն է տալիս բաժանորդագրվել ցանցին և ստանալ բոլոր թարմացումները էլ. փոստով կամ Save կոճակի միջոցով պահպանել ցանկացած հայտարարություն անձնական էջում: