Intel-ը կկրճատի ավելի քան 12.000 աշխատակցի

Intel ընկերությունը պատրաստվում է այս տարվա ընթացքում կրճատել ավելի քան 12.000 աշխատակցի: Նման քայլի ընկերությունը գնում է քանի որ շուկայում ընկել է համակարգիչների հանդեպ պահանջարկը: Այս վերակազմավորման ընթացքում ընկերությունը կծախսի մոտավորապես 1.2 մլրդ դոլար:

Իր հայտարարության մեջ ընկերությունը հայտնել է նաև այն մասին, որ պատրաստվում է արագացնել անհատական համակարգիչներ արտադրող ընկերության վերափոխումը դեպի ամպային տեխնոլոգիաներ արտադրող ընկերության, որը կմիավորի միլիարդավոր խելացի հաշվողական համակարգեր: Երեքշաբթի օրը Ուոլ Սթրիթում վաճառքների ավարտից հետո Intel-ի բաժնետոմսերի գինն ընկել է 2,5%-ով, իսկ տարվա սկզբի համեմատ դրանց գինն ընկել են 8,4%-ով:

Ընկերությունը նաև նվազեցրել է իր տարեկան կանխատեսվող եկամտի թվերը:

Աղբյուրը` BBC