Հնարավոր է` Samsung-ը կրկին սկսի ներքին հիշողություն մատակարարել iPhone-ների համար

Ըստ որոշ տվյալների` Apple ընկերությունը նախատեսում է ընդլայնել իր սարքերում էլեկտրամագնիսական էկրանավորման տեխնոլոգիայի օգտագործումը միկրոսխեմայի մակարդակում: Այս տեխնոլոգիան արդեն կիրառվել է Apple Watch խելացի ժամացույցներում, որտեղ կա  S1 միկրոսխեմայի ներքին էկրան:

Ինչպես փաստում են աղբյուրները, iPhone 7-ի հիմնական միկրոսխեմաները կէկրանավորվեն StatsChipPac և Amkor ընկերությունների կողմից: Դա մասնավորապես վերաբերում է ներքին հիշողության միկրոսխեմային, որի մատակարարն է հանդիսանում Samsung ընկերությունը 4 տարվա դադարից հետո:

Ըստ առկա տվյալների` Samsung-ն էկրանավորման տեխնոլոգիայի վրա աշխատում է Protec-ի հետ միասին: Protec-ի և Asymtek-ի մասնագետներն արտադրում են սարքերը, իսկ Hansol Chemical-և և Ntrium-ը՝ էկրանավորող նյութը, որը պետք է լցվի ցողման միջոցով, ինչպես ներկը` ձևավորելով մետաղի շերտը: Այն պահին, երբ արդեն ամեն ինչ պատրաստ կլինի, Samsung-ը ձեռնամուխ կլինի մատակարարմանը: Ակնկալվում է, որ դա տեղի կունենա 2017թ.:

Աղբյուրը՝ Samsung