Facebook Messenger-ում հայտնվել է խմբային զանգերի հնարավորություն

Մոտակա 24 ժամվա ընթացքում յուրաքանչյուր ֆեյսբուքյան օգտատեր հնարավորություն կունենա թարմացնել Messenger հավելվածը, որի նոր տարբերակը հնրավորություն կտա իրականացնել VoIP զնագեր ցանկացած խմբային չաթում: Նորամուծությունը հասանելի կլինի iOS և Android սմարթֆոնների համար:

Զանգ կատարելու համար անհրաժեշտ է միայն սեղմել հեռախոսային նշանին, որը գտնվում է չաթի մասնակցի անվան դիմաց, հնարավոր է նաև ընտրել մեկից ավելի մասնակիցների: Օգտատերը ծանուցում կստանա զանգի մասին և կարող է պատասխանել` կապվելով խմբային զանգին: Եթե օգտատերը բաց է թողել զանգը, հոգ չէ, նա կարող է միանալ խոսակցությանը ցանկացած պահի հրավեր ստանալուց հետո, մինչև խոսակցության ավարտը:

mesenger2

Խոսակցությունը ղեկավարում է օգտատերը, ով առաջինն է զանգահարել մյուսներին: Ցանկացած պահի նա կարող է տեսնել խոսակցության ընթացիկ մասնակիցներին և ավելացնել ուրիշների, ինչպես նաև կրկին զանգահարել նրանց, ովքեր չեն տեսել զանգը:

Արտադրողի խոսքերով՝ աուդիոկոնֆերանսին կարելի է ավելացնել 50 մասնակցի: Ամենայն հավանականությամբ, հավելվածի զարգացման հաջորդ քայլը կլինի խմբային տեսազանգերի հնարավորությունը:

Աղբյուրը՝ Life Hacker