UMi Touch X սմարթֆոնն ունի 4000 մԱժ մարտկոց և արժե 120 դոլար

UMi ընկերությունը հանրությանն է ներկայացրել իր UMi Touch X անվամբ նոր սմարթֆոնը, որն ուղղորդված է մատչելի և երկարակյաց սմարթֆոնների սիրահարներին:

UMi Touch X-ը ստացել է ալյումինե կորպուս ընդամենը 8,5 մմ հաստությամբ, որում գտնվել է տեղ 4000 մԱժ հզորությամբ մարտկոցի համար: 5,5 դյույմ անկյունագծով էկրանի թույլատրելիությունը կազմում է 1920 х 1080 պիքսել, այն պատված է Gorilla Glass 3 պաշտպանական ապակիով: Հիմնական տեսախցիկն ունի 8 մեգապիքսել թույլատրելիությամբ Sony IMX 219 պատկերի ցուցիչ, որը, Umi-ի հավաստմամբ, թույլ է տալիս անել ավելի որակյալ նկարներ, քան 13 մեգապիքսել թույլատրելիությամբ տեսախցիկների մեծամասնությունը:

Միաբյուրեղ համակարգի դերը կատարում է MT6735A-ը, բացի դա, կառուցվածքի մեջ մտնում է 2 ԳԲ օպերատիվ և 16 ԳԲ ներքին հիշողությունը: Սմարթֆոնը կառավարվում է Android 6.0 Marshmallow օպերացիոն համակարգով և կարող է աշխատել երկու SIM քարտով՝ չորրորդ սերնդի կապերում:

Նախնական պատվերների ընդունումը մեկնարկում է այսօր: Սմարֆոնն արժե 120 դոլար:

Աղբյուրը՝ UMi