Չինական Ulefone ընկերությունը, որը կարողացել է ընդամենը մի քանի տարում ոչ այդքան հայտնի արտադրողների շարքերից անցնել, այսպես կոչված, A դասի սմարթֆոններ արտադրող ընկերությունների շարքը, ներկայացրել է իր նոր առաջատար Ulefone Future սմարթֆոնը: Նորույթը ստացել է 5.5 դյույմ անկյունագծով էկրան` առանց արտաքին շրջանակի, ինչպես նաև iPhone 6-ին հիշեցնող լիովին երկաթյա պատյան:
Սարքը համալրված է ութ միջուկային MediaTek Helio P10 չիպով, 4 ԳԲ օպերատիվ հիշողությամբ և 32 ԳԲ ներքին հիշողությամբ: Այն ունի նաև արտաքին հիշողության քարտի հնարավորություն:
LTPS էկրանն ունի 1080p թույլատրելիություն և պատված է երրորդ սերնդի Gorilla Glass ապակով:
Նոր սարքի մարտկոցի տարողունակությունը 3000 մԱժ է, սակայն սարքը խնայողաբար է օգտագործում լիցքը: Հիմնական տեսախցիկն ունի 16 ՄՊ թույլատրելիություն, իսկ դիմայինը՝ 5 ՄՊ: Սարքն աշխատում է Android 6.0 Marshmallow ՕՀ-ով: Դրա գինը կկազմի մոտավորապես 270 ԱՄՆ դոլար: Արդեն հաջորդ շաբաթվանից սարքը հնարավոր կլինի պատվիրել արտադրողի պաշտոնական կայքից:
Աղբյուրը` Androidinsider