App Store-ը կրկնակի անգամ զիջում է Google Play-ին ներբեռնումների քանակով, սակայն 2 անգամ գերազանցում է եկամտով

Վերջին եռամսյակում Google Play խանութից կատարվել է ավելի քան 11 մլրդ ներբեռնում, ինչը 2 անգամ ավելի է, քան Apple iOS App Store-ի ներբեռնումների քանակը նույն ժամանակահատվածում: Սակայն, եթե համեմատենք ոչ թե ներբեռնումների թիվը, այլ եկամուտը, Apple-ի խանութը կրկնակի անգամ գերազանցում է Google-ին:

իոս1

Հետաքրքրական է այն, որ Չինաստանը գերազանցել է Ճապոնիային և դարձել երկրորդը Apple iOS App Store-ի եկամտով: Մեկ տարվա ընթացքում Չինաստանում iOS-ի հավելվածների վաճառքն ավելացել է մոտ 2,2 անգամ: Իսկ Չինաստանը պահպանում է տեմպը, մոտակա եռամսյակներում այն կգերազանցի ԱՄՆ-ին՝ դառնալով iOS-ի ծրագրերի ամենամեծ շուկան:

Նշենք, որ Apple iOS App Store-ի եկամտի աճը գրեթե ամբողջությամբ ապահովում են խաղերը:

Աղբյուրը՝ App Annie