Վաճառքում է հայտնվել Razer Turret մկնիկով ստեղնաշարը

Դեռևս CES 2015-ին Razer ընկերությունը ներկայացրել էր հանրությանը Turret մկնիկով ստեղնաշարը: Այժմ արտադրողը վերջապես հայտարարել է նորույթի վաճառքի մեկնարկի մասին: Հիշեցնենք, որ Razer Turret սարքը ստեղծված է մոնիտորների, հատկապես հեռուստացույցի դիմաց հարմարավետ աշխատելու համար:

ռեզ1

Turret-ը միանում է տարբեր սարքերի անլար եղանակով: Խաղային վահանակին կարելի է միանալ Bluetooth LE-ի օգնությամբ, իսկ համակարգչին միանալու համար նախատեսված է 2,4 ԳՀց ադապտեր: Ստեղնաշարային մասը կարող է ինքնուրույն աշխատել մոտ չորս ամիս, իսկ մկնիկի մեկ ամսվա լիցքավորման համար մարտկոցին բավական է 40 ժամը: Մագնիսը պահում է մկնիկին՝ թույլ չտալով ընկնել ստեղնաշարից: Մկնիկի լազերային սենսորն ունի 3500 dpi  թույլատրելիությունը:

Razer-ն իր սարքը նախնական գնահատել էր 130 դոլար, բայց մեկնարկի պահից գինն աճել է մինչև 160 դոլար: Սարքն առայժմ հասանելի է միայն Razer Store-ի պաշտոնական խանութում:

Աղբյուրը՝ Razer