Վիրտուալ իրականության հավելվածները (VR) պահանջում են բավական մեծ արտադրողականություն ունեցող սարքեր: Zotac ընկերությունն առաջարկում է նոր մոտեցում՝ ուսապարկի մեջ տեղավորած մինի համակարգչի տեսքով: Այդկերպ վերացվում է լարային փոխկապակցումը սեղանի համակարգչին, քանզի համակարգիչն ուսապարկի միջոցով կցված է արդեն օգտատիրոջը:
Ուսապարկը նախատեսված է հարմարավետ և երկարաժամկետ օգտագործման համար: Սա առաջին շարժական լուծումն է VR-ի համար՝ Zotac ZBox մինի համակարգչի հիմա վրա: Ինչպես նշվում է, այն կտեղափոխի VR տպավորությունները այլ հարթակի վրա: Ուսապարկում գտնվում է վերջերս ներկայացված խաղային մինի Zotac Magnus EN980 համակարգիչը՝ 3D քարտով, GeForceGTX 970, 980 կամ 980 Ti-ով: Մարտկոցը, որն ապահովում է համակարգչի աշխատանքը, ևս գտնվում է ուսապարկում:
Այլ տեխնիկական մանրամասները, ինչպիսիք են գինը, վաճառքի մեկնարկի ամսաթիվը, դեռ հայտնի չեն:
Աղբյուրը՝ Zotac