Microsoft և Google ընկերությունները պայմանավորվել են վերադարձնել միմյանց նկատմամբ ներկայացրած բոլոր հայցերը և բողոքները՝ տրված բոլոր երկրներում: Բացի այդ՝ կողմերը համաձայնվել են լուծել վիճելի հարցերն՝ առանց կարգավորող կողմի միջամտության:
Microsoft-ը և Google-ը շարունակում են համարել միմյանց մրցակիցներ, բայց ենթադրում են, որ իրենց շահը պետք է հետապնդեն շուկայում արտադրանքի միջոցով, այլ ոչ թե դատարաններում:
Համաձայնության մանրամասները բացահայտված չեն:
Հետաքրքրական է, որ համաձայնության մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Եվրոպայում Google-ին մեղադրեցին Android-ի շահագործման և գերիշխելու, ինչպես նաև արտադրողների և օպերատիվ ցանցերի գնման մեջ: Կողմերը, սակայն, հերքում են համաձայնության և Եվրահանձնաժողովի՝ Google-ի հասցեին մողադրանքների միջև կապը: Microsoft-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ ընկերությունը չի աջակցի որևէ կողմի այս վեճում: Հայտնի է, որ Microsoft-ը հրաժարվել է FairSearch և ICOMP ընկերություններին անդամակցելուց, որոնք աջակցում էին Google-ի դեմ 2010թ. ներկայացրած առաջին հայցին: Այդ ժամանակ խոշոր որոնողական համակարգին մեղադրում էին որոնման արդյունքների միջոցով սեփական ծառայությունների առաջխաղացման համար: Այս գործով դեռևս որոշում կայացված չէ:
Հիշեցնենք, որ անցած տարվա աշնանը Microsoft-ը և Google-ը վերացրել են արտոնագրի հետ կապված իրենց վեճերը՝ համաձայնելով դադարեցնել արտոնագրի հետ կապված իրենց հաշվեհարդարները մեկը մյուսի հանդեպ: Ընդհանուր առմամբ, դա կազմում է 18 գործ ԱՄՆ-ում և Գերմանիայում: Համաձայնությունը նաև նախատեսում էր հաշվեհարդարի դադարեցում, որի համար շահագրգռված է Motorola Mobility ընկերությունը, որին Google-ը 2014թ.-ին վաճառել է Lenovo ընկերությանը:
Աղբյուրը՝ ixbt