Sony-ն պատրաստում է 6″ Xperia M Ultra սմարթֆոնը

Sony ընկերությունը պատրաստվում է շուտով ներկայացնել նոր՝ Xperia M Ultra սմարթֆոնը: Սարքը կունենա Qualcomm Snapdragon 652 պրոցեսոր և 6 դյույմանոց Full HD էկրան բարակ շրջանակով, IPS-Neo մատրիցով, 120 Հց էկրանի թարմացման հաճախականությամբ, TRILUMINOS տեխնոլոգիայով:

Ինչպես նաև, այս մոդելը կունենա 3 ԳԲ օպերատիվ հիշողություն, 32 ԳԲ ներքին հիշողություն, 23 ՄՊ հիմնական և 16 ՄՊ դիմային տեսախցիկ, 4280 մԱժ հզորությամբ մարտկոց: Նշվում է USB Type-C պորտը և դակտիլոսկոպիկ ցուցիչը:

Ակնկալվում է, որ ճապոնական արտադրողի մոտակա պլաններում Xperia C5 Ultra-ի ժառանգորդ Xperia C6 Ultra-ի թողարկումն է: Հիշեցնենք, որ Xperia C5 Ultra-ը ներառում է 6 դյույմանոց Full HD էկրան՝ 0,8 մմ հաստությամբ, 17 ԳՀց հաճախականությամբ MediaTek MT6752 պրոցեսոր, 13 ՄՊ տեսախցիկներ առջևից և հետևից, 2 ԳԲ օպերատիվ հիշողություն և 16 ԳԲ ներքին հիշողություն:

Աղբյուրը՝ Sony