Սիլիկոնյան հովիտը դժվար է պատկերացնել առանց Google-ի նախկին աշխատակիցների: Ընկերությունը սկսել է գիտակցել սեփական ընկերությունից «ուղեղների արտահոսքի» վտանգի մասին և որոշել ամեն կերպ «կողքին պահել» իր լավագույն աշխատակիցներին և օգտագործել նրանց տաղանդը ի շահ սեփական կազմակերպության:
“Area 120” ինկուբատոր ստարտափը հնարավորություն է տալիս Google-ի ձեռներեցական ջիղ ունեցող անդամներին և նրանց թիմերին զարգացնել իրենց գաղափարները Google-ի օգնությամբ և ֆինանսավորմամբ:
Դրա համար պետք է ներկայացնել բիզնես պլան, և մի քանի ամիս անց թիմերը հնարավորություն կունենան հանդես գալու որպես ամբողջովին նոր կազմակերպություն:
Google-ը կարծես փորձում է ուղղել իր սխալները՝ կապված լավագույն թիմակիցների կորստի հետ, քանզի վերջերս ընկերությունը կորցրեց Ռեգինա Դուգանին, ով Առաջադեմ տեխնոլոգիաների և նախագծերի խմբի նախկին ղեկավարն էր ու զարգացրել է այնպիսի տեխնոլոգիաներ, ինչպիսիք են Tango նախագիծը: Սակայն արդյո՞ք կկարողանա Google-ը ստեղծել այպիսի միջավայր, որտեղ լավագույն աշխատակիցները կկարողանան ազատորեն նորարարություններ կատարել, մեծ հարց է:
Աղբյուրը՝ The Verge