Ամեն անգամ մուտք գործելով Facebook սոցիալական ցանց` մեր անձնական լրահոսում մենք տեսնում ենք հաճախ մեզ չհետաքրքող տեղեկատվություն: Ինչպես ֆիլտրել լրահոսը. ittrend.am-ը կօգնի Ձեզ այս հարցում:
Եթե Ձեր ընկերների ցանկում կան մարդիկ, որոնք հետ դուք գրեթե չեք առնչվում, ապա կարող եք ավելացնել նրանց Ձեր «ծանոթների» (Acquaintances) ցուցակի մեջ: Այդ ցուցակում ընդգրկված մարդկանց պոստերը և նորությունները ավելի սակավ են հայտնվում Ձեր լրահոսում: Դա անելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով:
Սակայն Facebook-ի լրահոսում շատ անգամ առաջանում է ևս մեկ խնդիր. հաճախ ցանկանում եք տեսնել կոնկրետ մարդկանց և էջերի վերջին նորությունները, սակայն ընդհանուր լրահոսում դրանք ոչ միշտ են հայտնում: Այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է կազմել «Հետաքրքրությունների ցանկ»: Անցեք հետևյալ հղումով` Facebook Interests page: Այնուհետև բացված պատուհանում սեղմեք «Create List» կոճակը: Դա անելուց հետո Ձեր առջև կբացվի ևս մեկ պատուհան, որում Դուք կկարողանաք առանձնացնել Ձեր նախընտրած ընկերներին և էջերը, իսկ վերջում տվեք Ձեր նոր կազմած ցանկին անվանում` այն ուրիշների հետ չշփոթելու համար: Դու կարող եք նաև ընտրել, թե ով կարող է տեսնել Ձեր էջը, իսկ ամենավերջում սեղմեք «Done» կոճակը:
Այս ամենն անելուց հետո Դուք կարող եք տեսնել Ձեր կազմած ցուցակը Facebook-ի էկրանի ձախ կողմում` գտնելով «Հետաքրքրություններ» (Interests) բաժինը: