Hover Camera-ն սելֆիներ անող դրոն է, որը հնարավորություն կտա ֆոտո և վիդեո նկարահանում կատարել ամենաանհավանական վայրերից: Hover Camera-ով կարելի է ստանալ 4K թույլատրելիությամբ վիդեոներ: Թռչող տեսախցիկի սարքի համար հիմք է ծառայել Qualcomm Snapdragon 801-ը՝ 2.3 ԳՀց Quad-Core Processor-ով:
Սարքն ավտոմատ կերպով ֆիքսում է մարդկանց դեմքերն ու մարմինները՝ պտտվելով նրանց շուրջ, ինչպես նաև ունի 360 աստիճան պանորամիկ տեսարաններ նկարահանելու հնարվորություն:
Սարքն ունի շատ նուրբ դիզայն, նրա չափսերը կազմում են 182 x 132 x 32.5 մմ, իսկ քաշը 238 գրամ է: Այն նախագծված է այնպես, որպեսզի հնարավոր լինի բռնել նրան օդում, հրելով փոխանցել կամ պարզապես ֆիքսել նրա դիրքը թռիչքի ընթացքում:
Աղբյուրը՝ FilmmakerWorld